Այսօր: Հինգշաբթի, 21 Օգոստոսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 151
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1589-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 օգոստոսի 2025 թվականի N 1589-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանս քննության առնելով Հրաչյա Հայրապետի Ազատյանի կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 43․1 հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետով նախատեսված առերևույթ իրավախախտում թույլ տալու կապակցությամբ հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ գործը․

ՊԱՐԶԵՑԻ

Թալին համայնքի Դավթաշեն բնակավայրի վարչական ղեկավարը 2025 թվականի օգոստոսի 05-ին Թալին համայնքապետարան է ներկայացրել թիվ 056/3621 գրություն, համաձայն որի Հրաչյա Հայրապետի Ազատյանը Թալին համայնքի Դավթաշեն բնակավայրում իր կողմից օգտագործվող անասնագոմին հարակից, 02-036-0030-0100 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում թափել է խոզի գոմաղբ՝ թույլ տալով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43․1 հոդվածի 3-րդ մասի կետի 10-րդ կետով նախատեսված իրավախախտում, որի կապակցությամբ Թալինի համայնքապետարանում վարչական իրավախախտման փաստի վերաբերյալ 2025 թվականի օգոստոսի 07-ին թիվ 1510-Ա որոշմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվանակի օգոստոսի 18-ին, ժամը 11։15-ին լսմանը Հրաչյա Հայրապետի Ազատյանը ներկայանալով, ընդունել է իր կողմից կատարված իրավախախտման փաստը՝ պարտավորվելով ամբողջությամբ այն վերացնել տասնօրյա ժամկետում։
ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 43․1-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետի համաձայն՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբի հավաքման կենտրոններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս՝ կենսաբանական թափոններ (կենդանական ծագման պարենային և ոչ պարենային հումքի վերամշակումից ստացված թափոններ, ինչպես նաև անասնապահական, թռչնաբուծական և ձկնաբուծական ձեռնարկությունների գործունեության հետևանքով առաջացած թափոններ) թափելը առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով: Տվյալ պարագայում Հրաչյա Հայրապետի Ազատյանը Թալին համայնք, Դավթաշեն բնակավայրում գտնվող, իր կողմից օգտագործվող անասնագոմին հարակից, համայնքային սեփականութուն հանդիսացող տարածքում թափել է խոզի գոմաղբ՝ թույլ տալով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43․1 հոդվածի 3-րդ կետի 10-րդ մասով նախատեսված իրավախախտում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 26-րդ կետերի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 43․1-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետի, 2191 հոդվածի պահանջներով․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1․Հրաչյա Հայրապետի Ազատյանի նկատմամբ նշանակել վարչական տույժ, տուգանք՝ 20․000 /քսան հազար/ ՀՀ դրամի չափով։
2․Հրաչյա Հայրապետի Ազատյանին առաջարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան միջոցներ ձեռք առնել նշված իրավախախտման հետևանքները 15 /տասնհինգ/ օրյա ժամկետում վերացնելու ուղղությամբ։
3․Տույժը պետք է վճարվի 900465000041 հաշվեհամարին, <<Նպատակ>> դաշտում պարտադիր նշելով որոշման համարը։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հրաչյա Հայրապետի Ազատյանին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:
5․Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner