Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերի դրույթները, Մանուշ Կորյունի Ղազարյանի կողմից 10 մարտ 2026 թվականին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, և 04 մարտ 2026 թվականի «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 2026SRVGJ6, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունը՝ ինքնակամ կառուցված հասարակական շինությունը՝ 1-ին հարկը, 2-րդ հարկը և բ/պ-ը կամ ա/հ-ը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Կառուցապատող Մանուշ Կորյունի Ղազարյանի կողմից 02-003-0059-0114 կադաստրային ծածկագրով Թալին համայնք ք․Թալին Թումանյան փողոց 15/4 հողամաս հասցեում գտնվող, իրեն՝ ժառանգության իրավունքով պատկանող 0.00323 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 67.16 քմ արտաքին մակերեսով հասարակական շինությունը՝ 1-ին հարկը, 2-րդ հարկը և բ/պ-ը կամ ա/հ-ը ճանաչել օրինական գույք, որպես Մանուշ Կորյունի Ղազարյանի սեփականություն:
2. Որպես ինքնակամ կառույցների օրինականացման վճար գանձել 162393 (մեկ հարյուր վաթսուներկու հազար երեք հարյուր իննսուներեք) ՀՀ դրամ (67.16քմ x 2418)։
3. Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում վճարման անդորրագիրը ներկայացնելու հաջորդող օրվանից։