Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 26 մարտի 2020 թվականի N 02-Ն հրամանի» 21-րդ կետի պահանջով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թալինի համայնքապետարանի «Թալինի թիվ 2 մսուր-մանկապարտեզ», «Ագարակավանի մանկապարտեզ», «Դավթաշենի մանկապարտեզ», «Դաշտադեմի մանկապարտեզ» և «Ակունքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոն զբաղեցնելու համար 2026թ-ի ապրիլի 21-ին հայտարարված մրցույթը համարել չկայացած:
2.Թալինի համայնքապետարանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոն զբաղեցնելու համար նոր մրցույթ անցկացնել երեք ամիս անց՝ 2026 թվականի հուլիսի 7-ին։