Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ կառավարության 17.09.2009թ. N 1066-Ն որոշման 1-ին հավելվածի 5-րդ և 6-րդ կետերով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. N-1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման գործընթացի կազմակերպման հանձնաժողովի 02.12.2025թ. N 2 դրական եզրակացությունը և քաղաքացի Վարդան Հարությունյանի գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքն ավելի ցածրարժեք հողատեսքի փոխադրելու մասին 10.10․2025թ. դիմումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի Արագածավան բնակավայրում գտնվող Վարդան Հրաչի Հարությունյանի, Հայաստան Հարությունյանի, Լալա Հարությունյանի, Լիլիթ Հարությունյանի, Վարդան Էդուարդի Հարությունյանի համատեղ սեփականություն հանդիսացող 02-016-0459-0002 կադաստրային ծածկագրով 0,5423 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության խաղողի այգի հողատեսքի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ որպես վարելահող հողատեսքի։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։