Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով,
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել Թալին համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստի օրակարգը.
1)Թալին համայնքի ավագանու 27.12․2023թ.-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N158-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
( Զեկ. Լ.Ավագյան)
2) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի համայնքային սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը պետական սեփականության փոխանցելու մասին
( Զեկ. Գ․ Ստեփանյան)
3)Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու մասին
(Զեկ. Գ․ Սարգսյան)
4)Թալին համայնքի Դիան բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին
(Զեկ․ Գ․ Սարգսյան)
5)Թալին համայնքի Ագարակավան բնակավայրում գտնվող փողոցն անվանակոչելու մասին
(Զեկ․ Գ.Սարգսյան)
6)Եղնիկի տուֆերի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման համար «ՄԵՐՈՒԺ ԵՎ ԷԼԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախնական համաձայնություն տալու մասին
(Զեկ․ Գ․ Միրզախանյան)
7)Կաքավաձորի տուֆերի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման համար «ԴԱՐԻ ՔԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախնական համաձայնություն տալու մասին
(Զեկ․ Գ․ Միրզախանյան)
8)Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
(Զեկ․ Գ․ Միրզախանյան)
9)Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրում գտնվող փողոցն անվանակոչելու մասին
(Զեկ․ Գ.Սարգսյան)
10)Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
(Զեկ․ Գ․ Միրզախանյան)
11)Թալին համայնքի Ն․ Բազմաբերդ բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին
(Զեկ․ Գ.Սարգսյան)
12)Թալին համայնքի Արագածավան բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին
(Զեկ․ Գ.Սարգսյան)
13)Թալին քաղաքի հրապարակում Վարդան Մամիկոնյանի և Տիգրան Մեծի հուշարձանները տեղադրելու մասին
(Զեկ․ Գ.Սարգսյան)
14)Թալին համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ ընտրված առաջարկի իրականացմանը հավանություն տալու մասին
( Զեկ. Մ․ Ներսիսյան)
15)Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու 2024 թվականի երկրորդ նստաշրջանի առաջին նիստի օրը սահմանելու մասին:
(Զեկ․ Ս․ Մկրտչյան)