Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակու մների ցանկում, չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում կամավոր կամ հարկադիր սերվիտուտ, չի խախտում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով քաղաքացի Արտուշ Վարդանյանի 28․07․2023թ․ թիվ 056/5260 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի Թալին քաղաքի վարչական տարածքում գտնվող 02-003-0041-0020 ծածկագրով 0․004 հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի միջոցով` 48840/ քառասունութ հազար ութ հարյուր քառասուն/ ՀՀ դրամով օտարել Արտուշ Վարդանյանին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: