Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերի դրույթները, Շուշանիկ Մելիքյանի կողմից 24.10.2023թ-ին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 30․09․2023թ «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 2023HRJBEB, ՀՀ Արագածոտնի մարզպետ Ս.Մովսիսյանի 29.04.2024թ.-ի թիվ 01/5/02718-2024 գրությունը և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները` ինքնակամ կառուցված բնակելի տունը, աստիճանահարթակը և օժանդակ շինությունը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Կառուցապատող Շուշանիկ Մելիքյանի կողմից 02-003-0036-0009 կադաստրային ծածկագրով Թալին համայնքի, ք. Թալին Ս.Սպանդարյան փողոց 39 բնակելի տուն հասցեում գտնվող, սեփականություն հանդիսացող 1042.2քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատում գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 164.47քմ արտաքին մակերեսով շինությունները՝ բնակելի տունը, աստիճանահարթակը - 120.74քմ և օժանդակ շինությունը - 43.73քմ ճանաչել օրինական գույք, որպես Շուշանիկ Մելիքյանի սեփականություն:
2. Որպես ինքնակամ կառույցների օրինականացման վճար գանձել 198844 (մեկ հարյուր իննսունութ հազար ութ հարյուր քառասունչորս) ՀՀ դրամ (164.47քմ x 1209)։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վճարման անդորրագիրը ներկայացնելու հաջորդող օրվանից: