Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2024 թվականի հունվար ամսից Արագածավանի մանկապարտեզ ՀՈԱԿ-ը գործելու է որպես լիարժեք մանկապարտեզ /երեքանգամյա սնունդ և քնելու ռեժիմ/, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Թալին համայնքում 2024 թվականի մանկապարտեզների ծնողական գումարների համար սահմանել հետևյալ արտոնությունները՝
1) 2(երկու) և ավելի անչափահաս երեխա ունեցող, նպաստառու ընտանիքների 2-րդ և հաջորդ երեխաների համար՝ անվճար.
2) անչափահաս երեխա ունեցող, նպաստառու ընտանիքների երեխաների համար՝ 3000(երեք հազար) ՀՀ դրամ.
3) 2(երկու) և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների երեխաներից 2-րդ-ի համար 2000(երկու հազար) ՀՀ դրամ, 3-րդ-ի համար անվճար.
4) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար՝ 3000(երեք հազար) ՀՀ դրամ։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։