|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հոկտեմբերի 2024 թվականի N 152-Ա |
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 18-րդ, 42-րդ կետերի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Զարինջա-Ձիթհանքով ավտոճանապարհի 4.3 կմ հատվածի ասֆալտապատման աշխատանքները իրականացվում են պետական բյուջեի միջոցներով՝ խթան հանդիսանալով համայնքի զարգացմանը, նպաստում են համայնքի առջև ծառացած խնդիրների լուծման և ռազմավարական կարևոր նշանակություն ունեն Թալին համայնքի համար, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․ Թալին համայնքի ավագանին որոշում է`
1.ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Զարինջա - Ձիթհանքով ավտոճանապարհի 4.3 կմ հատվածի ասֆալտապատման աշխատանքների կատարման շինարարության թույլտվություն տրամադրման տեղական տուրքի վճարի մասով սահմանել արտոնություն՝ տուրքի ամբողջ գումարի չափով։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -15 ՊՈՂՈՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆ ԳԵՂԱՄ ՍԱՓԵՅԱՆ ՏԱՎՐՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՈՒՍԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|