Ղեկավարվելով << Տեղական Ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ կառավարության 29․12․2011թ․ թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17 կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001 թ․ օգոստոսի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 19․09․2022թ. N -128 դրական եզրակացությունը
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել 02-060-0102 կադաստրային ծածկագրից 0.1153 հա, 02-060-0102-0010 կադաստրային ծածկագրից 0.4908 հա և 02-060-0102 կադաստրային ծածկագրից 0.2165 հա մակերեսներով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունները՝ գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքից, արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, ընդերքօգտագործման համար տրամադրվող գործառնական նշանակության հողերի:
2.Թալին համայնքի ղեկավարին՝ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: