Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 80-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով համայնքապետարանի մրցույթային հանձնաժողովի 15․07․2026թ-ի թիվ 4 արձանագրությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թալին համայնքի Արագածավան բնակավայրի 02-016-0258-0673 ծածկագրի տակ գտնվող գյուղատնտեսական նշանակության 0,56434 հա, որից 0,07946 հա արոտավայր և 0,48488 հա վարելահող գործառնական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով, 5 տարի ժամկետով, տարեկան 8,500 (ութ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ վարձավճարով օգտագործման տրամադրելու Արտավազդ Հրաչի Ավջյանին։
2.Համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսերը՝ 33,500 (երեսուներեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ գանձել վարձակալից։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: