Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 57-րդ հոդվածներով, 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ, հիմք ընդունելով «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ Թալինի ներկայացուցչության 26 սեպտեմբեր 2025 թվականի թիվ ԹԼ-437 արխիվային տեղեկանքը, Թալին համայնքի ղեկավարի կողմից 29 սեպտեմբեր 2025 թվականին տրված քաղվածքը և Լյովա Բաբկենի Հարությունյանի կողմից 22 հոկտեմբեր 2025 թվականին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Վերականգնել Թալին համայնք ք․Թալին Հ․Շիրազի փողոց 1 շինություն հասցեում գտնվող 02-003-0088-0253 կադաստրային ծածկագրով 0․156 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի՝ որը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողհատկացման հիմքերը։
2.Վերը նշված հողամասում 1987 թվականին կառուցված ընդհանուր 79․75քմ ներքին մակերեսով նկուղի նկատմամբ ճանաչել Լյովա Բաբկենի Հարությունյանի սեփականության իրավունքը՝ առանց գումար գանձելու:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: