Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 114-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 114-Ա


Զեկ. ՄՆԱՑԱԿԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈւՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈւՄՆԵՐ (ՍՈւԲՎԵՆՑԻԱՆԵՐ) ՍՏԱՆԱԼՈւ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈւ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1․Հաստատել ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու 2024 թվականի ծրագրերը՝
1) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար, Գառնահովիտ, Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքներ,
2) Թալին համայնքի Թալին քաղաքում ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ,
3) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Թալին և Կաթնաղբյուր բնակավայրերում մանկապարտեզների վերակառուցման աշխատանքներ,
4) ՀՀ Արագածոտնի մարզի, Թալին համայնքի Թալին քաղաքում և Արագածավան բնակավայրում պուրակների կառուցման աշխատանքներ,
5) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի՝ Ագարակավան, Կաքավաձոր, Աշնակ, Մաստարա, Կաթնաղբյուր, Արտենի բնակավայրերում խմելաջրի ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ,
6) Թալին համայնքի Աշնակ բնակավայրում Վրեժ Իսրայելյան փողոցի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքներ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՄՆԱՑԱԿԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner