Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է`
1. <<ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու 2023 թվականի ծրագրերը հաստատելու մասին>> Թալին համայնքի ավագանու 2022թ. նոյեմբերի 18-ի թիվ 34-Ա որոշման 1-ին կետում ավելացնել 5-րդ, 6-րդ և 7-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
1) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան, Արտենի, Լուսակն բնակավայրերում ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքներ։
2) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ագարակավան, Կաքավաձոր բնակավայրերի խմելաջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ:
3) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Թալին քաղաքի թիվ 2 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներ:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |