Զեկուցողը ներկայացրեց որոշման նախագիծը։ Նախագծի 2-րդ հարցի վերաբերյալ ավագանու անդամ Ս.Մուրադյանը կարծիք հայտնեց, որ օրենքը գերակա է և իմաստ չունի օրենքի բոլոր կետերը ներառել ավագանու կանոնակարգում: Նախագծի վերաբերյալ կարծիք հայտնելով, ավագանու անդամ Ս.Մկրտչյանը նշեց, որ նախագծի 1-ին հարցը՝ հանձնաժողովի անդամների թվաքանակը բազմիցս քննարկվել է ավագանու նիստերում և հանձնաժողովների անդամների թվաքանակը 11 հոգի դարձնելը նպատակահարմար չեմ գտնում, իսկ 2-րդ հարցի հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում: Նիստը վարողը հաշվի առնելով արտահայտված կարծիքնները նախագծի հարցերը քվեարկության դրեց առանձին-առանձին, որի արդյունքում 1-ին հարցը 9-կողմ, 14-դեմ, 1-ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չնդունվեց և հանվեց նախագծից (կողմ-9՝ Վ.Եղիազարյան, Գ.Սահակյան, Կ.Գրիգորյան, Ա.Գրիգորյան, Մ.Մնացականյան, Ս.Մուրադյան, Ղ.Հակոբյան, Դ.Մանուկյան, Գ.Ավետիսյան, դեմ-14՝ Ա.Կարապետյան, Ս.Գրիգորյան, Ս.Սիմոնյան, Գ.Ղազարյան, Ս.Մկրտչյան, Մ.Մարգարյան, Ա.Մինասյան, Հ.Կարապետյան, Է.Մկրտչյան, Ա.Ծառուկյան, Ն.Մարգարյան, Ա.Նազարյան, Ա.Վարդանյան, Ն.Գրիգորյան,, ձեռնպահ-1՝ Տ.Սափեյան), իսկ 2-րդ հարցը 24 կողմ ձայնով ընդունվեց:
|