Ղեկավարվելով ՀՀ հողային oրենսգրքի 80-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով համայնքապետարանի մրցույթային հանձնաժողովի 09․04․2024թ-ի թիվ 3 արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրի 02-060-0202-0366 ծածկագրի տակ գտնվող 6,3 հա գյուղատնտեսական նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով, տարեկան 75600 (յոթանասունհինգ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ վարձավճարով օգտագործման տրամադրելու Խորեն Յուրիկի Օհանյանին։
2․ Համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսերը' 33000 (երեսուներեք հազար) ՀՀ դրամ գանձել վարձակալից։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: