Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 14-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 14-Ա


Զեկ. ԼՈՒՍԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով,

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1.Թալին համայնքում 2023 թվականի մանկապարտեզների ծնողական գումարների համար սահմանել հետևյալ արտոնությունները՝
1)44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած ընդհարումների, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհված և վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքների նախադպրոցական տարիքի երեխաների համար՝ անվճար.
2) 2/երկու/ և ավելի անչափահաս երեխա ունեցող, նպաստառու ընտանիքների 2-րդ և հաջորդ երեխաների համար՝ անվճար.
3) անչափահաս երեխա ունեցող, նպաստառու ընտանիքների երեխաների համար՝ 3000/երեք հազար/ ՀՀ դրամ.
4) 2/երկու/ և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների երեխաներից 2-րդ-ի համար 2000/երկու հազար/ ՀՀ դրամ, 3-րդ-ի համար անվճար.
5) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար՝ 3000/երեք հազար/ ՀՀ դրամ.
6) Թալին համայնքի «Արագածավանի մանակապարտեզ ՀՈԱԿ»-ում առկա են «չքնելու ռեժիմ» և «մեկանգամյա սնունդ» պայմանները, ուստի ծնողական գումարի համար սահմանել 2000/երկու հազար/ ՀՀ դրամ արտոնություն։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մարտի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ԼՈՒՍԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner