Ղեկավարվելով ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով, ՀՀ կառավարության 22․06․2012թ․ N-822-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Թալին համայնքի Արտենի բնակավայրի բնակիչ Էդիկ Մկրտչի Խաչատրյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Էդիկ Մկրտչի Խաչատրյանին տրամադրել հարկային արտոնություն՝ ազատելով Թալին համայնքի Արտենի բնակավայրում գտնվող, վերջինիս սեփականության իրավունքով պատկանող, 02-021-0153-0002, 02-021-0251-0016, 02-021-0029-0030մ 02-021-0029-0030-003, 02-021-0204-0014, 02-021-0022-0001 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերի հարկերի տույժից՝ 138․817 /հարյուր երեսունութ հազար ութ հարյուր տասնյոթ/ ՀՀ դրամի չափով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |