Այսօր: Ուրբաթ, 28 Մարտի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 4
 
Համար 4Ամսաթիվ 27/01/2025 09:00
Վարող ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ
ՏեսակԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցություն ղեկավար կազմի հետ
Բովանդակություն *
Թալին համայնքի ղեկավարի կողմից անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն.
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախաձեռնությամբ անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որի նպատակն էր քննարկել համայնքին վերաբերող մի շարք կարևոր հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմի անդամները, ինչպես նաև կոմունալ ոլորտի պատասխանատուն:
Խորհրդակցության ընթացքում արծարծվեցին համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող մի շարք թեմաներ: Մասնավորապես՝ կոմունալ ոլորտի ընթացիկ խնդիրները, համայնքի բյուջետային ծրագրերը, քաղաքաշինական և կառուցապատման աշխատանքները, բնակիչների ժամանցի կազմակերպման հարցեր, համայնքի արտաքին տեսքի բարելավմանն ու կանաչապատմանը վերաբերող և այլ բնույթի թեմաներ։
Համայնքի բնակավայրերի պատասխանատուները հանդես եկան զեկուցումներով՝ ներկայացնելով բնակավայրերում ընթացող աշխատանքները, առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները, խորհրդակցության ավարտին Տավրոս Սափեյանը հանձնարարականներ տվեց պատասխանատուներին՝ համապատասխան աշխատանքներն իրականացնելու համար։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner