Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 17
 
Համար 17Ամսաթիվ 18/03/2024 09:00
Վարող ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ
ՏեսակԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցություն ղեկավար կազմի հետ
Բովանդակություն *
Քննարկվեցին համայնքի ընթացիկ աշխատանքները․
Ինչպես ամեն երկուշաբթի, այսօր ևս աշխատանքային շաբաթվա մեկնարկը Թալինի համայնքապետարանում տրվեց համայնքի ղեկավարի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցեցին համայնքապետարանի ղեկավար կազմը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Խորհրդակցության սկզբում համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն աշխատակազմին ներկայացրեց համայնքապետարանի «Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի,սպասարկման և գովազդի բաժնի» նորանշանակ ղեկավար Մարի Հովհաննիսյանին և մաղթեց արդյունավետ աշխատանք։
Անցնելով խորհրդակցության նպատակին, Տավրոս Սափեյանը համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկեց յուրաքանչյուր բաժնին վերաբերող մի շարք տարաբնույթ հարցեր։ Բաժինների ղեկավարները հանդես եկան աշխատանքային գործունեությունը ներկայացնող զեկուցումներով, մանրամասն վերլուծվեցին ընթացիկ և առաջիկա աշխատանքները և դրանց ընթացքում առաջացած խնդիրները։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մշակութային, սոցիալական, իրավաբանական, գյուղատնտեսական, ֆինանսական, կոմունալ, աշխատակազմին վերաբերող և այլ ոլորտային հարցեր, համայնքի ղեկավարը տվեց աշխատանքային ընթացքը կարգավորող համապատասխան հանձնարարականներ։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner