Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 28
 
Համար 28Ամսաթիվ 06/05/2024 11:00
Վարող ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆՎայրՀամայնքապետարանի դահլիճում
Մասնակիցներ
ՏեսակԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցություն վարչական ղեկավարների հետ
Բովանդակություն *
Այսօր Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Թալինի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցեցին նաև համայնքի ղեկավարի տեղակալները, խորհրդականը, օգնականները, Թալինի համայնքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ։
Հանդիպման օրակարգում ընդգրկված էին համայնքում ընթացող աշխատանքների, կարիքների, անելիքների և խնդիրների շրջանակները ընդգրկող հարցեր և թեմաներ։
Լայն քննարկումներ ծավալվեցին սարերից եկող ջրերի բնակավայրերին ճիշտ բաշխում իրականացնելու, ջրային ռեսուրսների և պաշարների համաչափ օգտագործելու վերաբերյալ։ Հաջորդիվ անդրադարձ կատարվեց համայնքում նախատեսվող սուբվենցիոն ծրագրերին, զուգահեռ քննարկվեցին ներկա պահին ընթացող մանր և խոշոր աշխատանքներն ու առաջիկա առաջնահերթ անելիքները։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև այլ հարցեր, վարչական ղեկավարների կողմից հնչեցին հարցեր և առաջարկություններ։ Համայնքի ղեկավարի կողմից տրվեցին աշխատանքային ընթացքը կարգավորող հանձնարարականներ։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner