Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 12
 
Համար 12Ամսաթիվ 26/02/2024 09:00
Վարող ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆՎայրԱյլ վայրում
Մասնակիցներ
ՏեսակԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցություն Արագածավանում
Բովանդակություն *
Ամեն երկուշաբթի համայնքի ղեկավարի կողմից անցկացվող աշխատանքային խորհրդակցությունն այսօր տեղի ունեցավ Արագածավան բնակավայրի վարչական տարածքում։
Խորհրդակցությունը վարեց համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, ներկա էին Թալինի համայնքապետարանի ղեկավար կազմի անդամներ, բաժինների ղեկավարներ, Արագածավան, Արտենի, Դաշտադեմ, Գետափ և Լուսակն բնակավայրերի վարչական ղեկավարներ, Արագածավանի վարչական տարածքի աշխատակիցներ։
Նշենք, որ անցյալ շաբաթվա ընթացքում, Թալինի համայնքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները աշխատանքային այցերով պարբերաբար եղել են Արագածավան բնակավայրում, արձանագրել տարատեսակ խնդիրներ հողային հարցերի՝ մասնավորապես վարձակալական հողերի վերաբերյալ, արձանագրված խնդիրները ներկայացվել են համայնքի ղեկավարին։
Խորհրդակցության քննարկումների առանցքում էր վերոնշյալ թեման, որի շուրջ ծավալվեցին մանրամասն քննարկումներ, աշխատակիցները հանդես եկան թեմայի շրջանակներում կատարած աշխատանքի վերաբերյալ զեկուցումներով։ Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը դիտարկելով խնդիրները և դրանց կարգավորման համար համապատասխան ժամանակահատվածը, հանձնարարականներ տվեց՝ առկա բոլոր թերություններն ու խնդիրները եռամսյա ժամկետում լուծելու համար։ Օրակարգային հիմնական հարցից զատ, քննարկվեցին նաև բնակավայրերին վերաբերող առաջնային, ինչպես նաև երկրորդական այլ հարցեր։ Քննարկումներ ծավալվեցին սոցիալական, քաղաքաշինական, կոմունալ, առողջապահական և այլ ոլորտային հարցերի շուրջ, շեշտադրվեցին բնակիչների կողմից անընդհատ բարձրացվող հարցերն ու խնդիրները։
Համայնքի ղեկավարը Արագածավան, Արտենի, Դաշտադեմ, Գետափ և Լուսակն բնակավայրերի վարչական ղեկավարներին հանձնարարականներ տվեց՝ առաջիկայում գրավոր տարբերակով ներկայացնել բնակավայրերի համար առաջնային խնդիրները, որոնք ուսումնասիրությունից և կարիքների գնահատումից հետո կներգրավվեն առաջիկայում իրականացվելիք ծրագրերի և աշխատանքների շարքերում։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner