Այսօր: Ուրբաթ, 28 Մարտի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 6
 
Համար 6Ամսաթիվ 04/02/2025 11:00
Վարող ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆՎայրԹալինի համայնքապետարանի դահլիճ, հասցեն` ք․ Թալին, Գայի 1, 1-ին հարկ
Մասնակիցներ
ՏեսակԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցություն վարչական ղեկավարների հետ
Բովանդակություն *
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այսօր անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն համայնքի վարչական ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև համայնքապետարանի ղեկավար կազմը և ստորաբաժանումների ղեկավարներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքային զարգացմանն ուղղված մի շարք կարևոր հարցեր։ Օրակարգային թեմաների շրջանակներում համայնքի ղեկավարը նախ ներկայացրեց նորանշանակ վարչական ղեկավարներին, հաջորդիվ քննարկումներ ծավալվեցին 2026 թվականի սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ : Ներկայացվեցին համայնքի զարգացման համար նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև շեշտադրվեց պետական և համայնքային համաֆինանսավորմամբ իրականացվելիք նախաձեռնությունների կարևորությունը և առաջնահերթությունները:
Քննարկումներ ծավալվեցին նաև առաջիկա գարնանային աշխատանքների վերաբերյալ: Խոսվեց բարեկարգման աշխատանքների մեկնարկի մասին, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տարածքների մաքրմանը, կանաչապատմանը:
Հաջորդիվ քննարկվեցին համայնքային բյուջեի ընթացիկ կատարողականի, առաջիկա ֆինանսական պլանավորումների և համայնքային միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությունների վերաբերյալ հարցեր:
Խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը կարևորեց բոլոր ծրագրերի համակարգված իրականացումը, ընդգծելով համայնքային ղեկավարների դերակատարությունը Թալինի զարգացման գործում։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner