Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 14
 
Համար 14Ամսաթիվ 01/03/2024 11:00
Վարող ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆՎայրՀամայնքապետարանի դահլիճում
Մասնակիցներ
ՏեսակԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցություն վարչական ղեկավարների հետ
Բովանդակություն *
Թալինի համայնքապետարանում, համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, այսօր տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, Թալին համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ։ Հանդիպմանը մասնակցեցին նաև համայնքապետարանի ղեկավար կազմը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ ու աշխատակիցներ։
Համայնքի ղեկավարը հանդիպման սկզբում շնորհավորեց ներկաներին՝ գարնան գալստյան կապակցությամբ և շեշտեց, որ այս գարունը ևս պետք է համայնքի համար նշանավորվի դրական փոփոխությունների և բարեկարգման տարատեսակ աշխատանքների առատությամբ։
Հաջորդիվ ներկայացվեցին խորհրդակցության օրակարգում ընդգրկված հարցերը։ Քննարկվեցին բնակավայրերին վերաբերող կոմունալ, քաղաքաշինական, սոցիալական, աշխատանքային, տնտեսական, ֆինանսական, գյուղատնտեսական, իրավաբանական և տարաբնույթ այլ հարցեր։
Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը խորհրդակցության ընթացքում անդրադարձավ համայնքում գարնանը նախատեսվող և ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաև առաջիկա սուբվենցիոն ծրագրերին, վարչական տարածքների ղեկավարները ներկայացրեցին բնակավայրում առկա խնդիրներն՝ ըստ առաջնահերթությունների և դրանց վերաբերյալ ստացան հանձնարարականներ։
Համայնքի ղեկավարի կողմից առանձնակի շեշտվեց,և ևս մեկ անգամ ընդգծվեց համայնքում ապաստանած ԼՂՀ տեղահանվածների կարիքների լուծմանն ու աջակցությանն ուղղված աշխատանքների շարունակականությանն կարևորությունը։
Հանդիպման ընթացքում Թալինի համայնքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակիցները նույնպես զրուցեցին վարչական ղեկավարների հետ՝ ներկայացնելով ոլորտային նորություններն ու սպասվող աշխատանքները։
Խորհրդակցության շրջանակներում հարց ու պատասխանի ժամանակ վարչական ղեկավարները հանդես եկան տարատեսակ հարցերով և առաջարկություններով, դրանք տեղում քննարկվեցին և պարզաբանվեցին։
Վարչական տարածքների ղեկավարների հետ հանդիպումն անցավ կառուցողական և համագործակցային մթնոլորտում։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner