Խորհրդակցության շրջանակներում ամփոփվեց աշխատանքային շաբաթը, բարձրաձայնվեցին առաջացած խնդիրները, վերլուծվեցին կատարված աշխատանքների արդյունքները, գծագրվեցին առաջիկա անելիքներն ու աշխատանքները։
Համայնքի ղեկավարը բնակավայրերի պատասխանատուներին և բաժինների ղեկավարներին հաջորդ շաբաթվա համար տվեց հանձնարարականներ, մասնավորապես կոմունալ աշխատանքների, այդ թվում` կանաչապատման, աղբահանության, հանրային տարածքների, այգիների և պուրակների բարեկարգման, առաջիկայում սպասվող փոսալցումների, գծանշումների, Արագածավանում վերաբացվող մանկապարտեզի վերաբերյալ, իրավաբանական և գյուղատնտեսական ոլորտների, տարաբնույթ այլ հարցերի շուրջ։