Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ և 24-րդ կետերով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. N-2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի Արտենի բնակավայրում գտնվող 02-021-0055-0018 կադաստրային ծածկագրով հողամաս, նախկինում գ․ Արտենի, Ա․Իսահակյան փողոց, 11-ի փոխարեն տրամադրել՝ Թալին համայնք, Արտենի բնակավայր, Ա․Իսահակյան փողոց, 37 բնակելի տուն հասցե։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: