Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Թալին համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն՝ Թալին համայնքի ք.Թալին Խանջյան 13/1 հասցեում գտնվող հողամասում (կադաստրային ծածկագիր 02-003-0059-0003) նոր մարզադպրոց կառուցելու համար։ 2.Առաջարկել Թալին համայնքի ղեկավարին՝ Թալին համայնքի ավագանու անդամների անունից դիմելու ՀՀ կառավարությանը նոր մարզադպրոց կառուցելու ծրագիրը ֆինանսավորելու նպատակով։ 3.ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորման դեպքում՝ Թալինի համայնքապետարանին թույլատրել սուբվենցիոն ծրագրով կառուցելու հանրակացարանային համալիր, որը կծառայի մարզադպրոցում հանրապետական և միջազգային մրցաշարերի մասնակիցների գիշերակացի համար: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |