Թալինի համայնքապետարանում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն՝ ուղղված համայնքային զարգացման օրակարգային հարցերի քննարկմանը․
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախաձեռնությամբ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչները և կոմունալ ոլորտի պատասխանատուն։
Խորհրդակցության ընթացքում հանգամանալից վերլուծվեցին համայնքի առջև ծառացած հրատապ խնդիրները, ձևակերպվեցին զարգացման հեռանկարներն ու նախանշվեցին առաջիկա քայլերը։ Անդրադարձ կատարվեց նաև գարնանային սեզոնին բնորոշ աշխատանքներին, կանաչապատմանը, իրականացվող նախագծերին և կառուցապատման գործընթացներին։ Զեկուցվեցին համայնքի բոլոր բնակավայրերում իրականացվող աշխատանքները։