Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 29-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով,

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1.Հաստատել Թալին համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի օրակարգը.
1)ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի համայնքային արխիվի ստեղծման, համայնքային սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքի փոխանցումը պետական սեփականության մասին: (Զեկ.Ա.Հարությունյան)
2)Թալին համայնքի ավագանու 28.11.2022թ. N47-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Զեկ.Ս.Ավետիսյան)
3)Թալին համայնքի ավագանու 18.11.2022թ.-ի <<ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ՀՈԱԿ-ների կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N30-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: (Զեկ.Լ.Ավագյան)
4)<<ՇԱՐՈՍՈԼԱՐ>> Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությանը Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողերից սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտի) օգտագործման տրամադրելու մասին: (Զեկ.Գ.Միրզախանյան)
5)<<Էներջի Էս Ջի Էյ>> Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությանը Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողերից սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) օգտագործման տրամադրելու մասին: (Զեկ.Գ.Միրզախանյան)
6)Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին: (Զեկ.Գ.Միրզախանյան)
7)Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու մասին: (Զեկ.Ա.Կարապետյան)
8)Թալին համայնքի ավագանու 28.02.2023թ. N 11-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Զեկ.Ա.Կարապետյան)
9) Թալին համայնքի Արտենի բնակավայրի՝ 02-021-0055-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0.0581 հա հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին: (Զեկ.Ա.Կարապետյան)
10) «Էներջի Էս Ջի Էյ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությանը Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողերից սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտ) տրամադրման մասին: (Զեկ.Ա.Կարապետյան)
11)Թալին համայնքի Կաթնաղբյուր և Աշնակ բնակավայրերը միմյանց միացնող ավտոճանապարհը անվանակոչելու մասին: (Զեկ.Ա.Կարապետյան)
12)Թալին համայնքի 2023թ-ի տարեկան բյուջեում փոփոխություններ կատարելու մասին: (Զեկ.Ց.Մկրտչյան)
13)<<Թալինի համայնքային գրադարան>> ՀՈԱԿ-ի Մաստարա բնակավայրում գործող գրադարանը անվանակոչելու մասին: (Զեկ.Ս.Ավետիսյան)
14)ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին: (Զեկ.Ս.Սիմոնյան)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner