Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով 2024 թվականի ապրիլի 29-ին Դաշտադեմ և Թալին բնակավայրերում արևային ֆոտովոլտային կայանի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ անցկացված հանրային քննարկման արձանագրությունները և հաշվի առնելով «Էներջի էՍ Ջի ԷՍ» ՍՊ ընկերության տնօրենի 28․03․2024 թվականի գրությունը․ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ նախնական համաձայնություն «Էներջի էՍ Ջի ԷՍ» ՍՊ ընկերությանը՝ Դաշտադեմ վարչական բնակավայրի տարածքում արևային ֆոտովոլտային կայան կառուցելու համար: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |