Ղեկավարվելով <<Տեղական ինքկառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի դրույթներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի 19․03․2026 թվականի № 34//8676-2026 գրությունը և Թալին համայնքի ավագանու 31.03.2026թ. N 38-Ա որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.Համայնքային սեփականություն հանդիսացող՝ Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրի 14-րդ փողոց 10/2 հողամաս հասցեում գտնվող, 02-035-0036-0033 կադաստրային ծածկագրով, 0,1007 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության, 14-րդ փողոց 10/1 հասցեում գտնվող 02-035-0474-0001 կադաստրային ծածկագրով 0,2038 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության, 14-րդ փողոց 10/4 հասցեում գտնվող 02-035-0036-0036 կադաստրային ծածկագրով 0,005772 հա մակերեսով, ջրային նպատակային նշանակության, ջրային գործառնական նշանակության և 14-րդ փողոց 10/5 հասցեում գտնվող, 02-035-0036-0025 կադաստրային ծածկագրով, 0,008583 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասերը նվիրատվությամբ հանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ արգելոցի լիարժեք գործունեությունն ապահովելու նպատակով։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։