Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 01-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈւ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ և 64-րդ հոդվածներով, հիմք ընդունելով թիվ 18 տարածքային ընտրական հանձնաժողովի 2022թ.-ի հոկտեմբերի 2-ի «Արագածոտն մարզի Թալին համայնքի 2022թ.-ի սեպտեմբերի 25-ի ընտրությունների արդյունքներով Թալին համայնքի ավագանի ընտրվելու մասին» N32-Աորոշումը,

Թալին համայնքի ավագանին որոշում է`

1.Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի նորընտիր ավագանու 2022թ.-ի հոկտեմբերի12-ի առաջին նիստի օրակարգը`

1)Համայնքի ղեկավարի ընտրության մասին (արձանագրություն)։

(Զեկուցող՝ նիստը վարող)

2)ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին.

(Զեկուցող`Ս.Մկրտչյան)

3)ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին։

(Զեկուցող`Ս.Մկրտչյան)

4)ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու առաջին նստաշրջանի գումարման օրը սահմանելու մասին։

(Զեկուցող` Ս.Մկրտչյան)

2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ Ժ/Պ                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՔ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Նիստը վարող Մանուշակ Շատոյանը նշեց, որ ղեկավարվելով ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142,2 հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով թիվ 18 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2022թ,-ի հոկտեմբերի 2-ի «Արագածոտնի մարզի Թալին համայնքի 2022թ.-ի սեպտեմբերի 25-ի ընտրությունների արդյունքներով Թալին համայնքի ավագանի ընտրվելու մասին» N32-Ա որոշումը և թիվ 18 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2022թ.-ի հոկտեմբերի 6-ի «ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին» N3 արձանագրությունը, օրենքի ուժով Թալին համայնքի ընտրված ղեկավար է համարվում Տավրոս Էդիկի Սափեյանը։

 

Նիստը վարող Մանուշակ Շատոյանը շնորհավորեց Տավրոս Սափեյանին Թալին համայնքի ղեկավար ընտրվելու կապակցությամբ և հրավիրեց տեղ զբաղեցնել նախագահությունում նիստը վարելու համար, որի հետ կապված, առարկեց ավագանու անդամ Մնացական Մնացականյանը առ այն, որ նիստը պետք է վարի ավագանու տարիքով ավագ անդամը։ Չնայած այն բանին, որ ավագանու անդամ Սերգե Մկրտչյանը ներկայացրեց, որ համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1.2. կետի ավագանու տարիքով ավագ անդամը նիստը վարում է մինչև համայնքի ղեկավարի ընտրվելը, որը արդեն կայացած փաստ է և համայնքի ղեկավարի ընտրվելը հրապարակվել է ավագանու նիստում և հետևաբար նիստը պետք է շարունակի վարել օրենքի ուժով Թալին համայնքի ղեկավար ընտրված Տավրոս Սափեյանը, այնուամենայնիվ «Արդար Հայաստան» կուսակցության ավագանու անդամ Մնացական Մնացականյանը անհամաձայնություն հայտնեց և «Արդար Հայաստան» կուսակցության  ու «ՀՅԴ» հուսակցության ավագանու անդամների հետ լքեց նիստերի դահլիճը, որից հետո ավագանու նիստը շարունակեց վարել Տավրոս Սափեյանը.

 

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner