Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման» մասին ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և Թալին համայնքի ավագանու 25․12․2024թ․ թիվ 193-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «ՍԵՎԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ» ԱՁ-ի հայտը և վճարման անդորրագիրը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․«ՍԵՎԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ» ԱՁ-ին 01․01․2026-31.03.2026թթ․ ընկած ժամանակահատվածի համար, գ.Արտենի Շիրազի փողոց 52 հասցեում, տալ ծխախոտային արտադրատեսակների, ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն /կցվում է/:
2.Թույլտվության սկիզբը հաշվել 2026 թվականի հունվարի 1-ից։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից