Այսօր: Ուրբաթ, 31 Հունվարի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



29 հունվարի 2025 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՏԱՐԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 8-ՐԴ ՓՈՂՈՑ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 5 ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈւՑՎԱԾ ՇԻՆՈւԹՅՈւՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈւ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ և 4-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. Մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ, 22-րդ կետերը, 33․1 կետի բ) ենթակետը, Արտակ Խաչիկի Համբարձումյանի կողմից 21․12.2022թ. Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 22.12.2023թ. «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը՝ ծածկագիր 2023AZYAFR, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները՝ ինքնակամ կառուցված ավտոտեխսպասարկման կետերը, ավտոլվացման կետը և ծածկոցը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․Թալին համայնքի Մաստարա բնակավայրի 8-րդ փողոց 2-րդ նրբանցք 5 ավտոտեխսպասարկման կայան հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-069-0074-0001-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 450քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 158,82քմ արտաքին մակերեսով շինությունները՝ ավտոտեխսպասարկման կետերը – 85,56քմ, ավտոլվացման կետը – 67,51քմ և ծածկոցը – 5,75քմ ճանաչել օրինական գույք, որպես համայնքի սեփականություն:
2․Առաջարկել կառույցն իրականացրած Արտակ Համբարձումյանին գնել օրինական ճանաչված ընդհանուր 158,82քմ արտաքին մակերեսով շինությունները՝ 1քմ-ի օտարման համար վճարելով 5679 (հինգ հազար վեց հարյուր յոթանասունինը) ՀՀ դրամ, սահմանված չափի 317,64քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով կադաստրային արժեքի չափով՝ 218 (երկու հարյուր տասնութ) ՀՀ դրամ և սահմանված չափից ավել օգտագործված 132,36քմ հողամասի 1քմ-ի համար կադաստրային արժեքի եռապատիկի չափով՝ 654 (վեց հարյուր հիսունչորս) ՀՀ դրամ։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner