12 օգոստոս 2026 թվականին Գևորգ Հովհաննեսի Ստեփանյանը դիմել է Թալինի համայնքապետարան, իր կողմից վարձակալած անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման թիվ 0048447 վկայականի համարով, 1․86 հա մակերեսով հողամասի վարձակալության մասին 28 մարտ 2007 թվականին կնքված պայմանագիրը լուծելու համար: Նշված հողամասի նկատմամբ իրականացված է վարձակալության իրավունքի պետական գրանցում՝ ըստ վերոնշյալ պայմանագրի։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ հոդվածների 1-ին կետերով, 469-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Գևորգ Հովհաննեսի Ստեփանյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Լուծել Գևորգ Հովհաննեսի Ստեփանյանի և Մաստարա համայնքի ղեկավար Աղասի Դանիելյանի միջև 28 մարտ 2007 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության մասին պայմանագիրը /գրանցամատյանի № 563/:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: