Թալին քաղաքի բնակիչ Սևակ Վալոդյայի Գևորգյանի կողմից փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունը չկատարելու կապակցությամբ 2023 թվականի սեպտեմբերի 04-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով և 34-րդ հոդվածով Թալինի համայնքապետարանում հարուցվել է վարչական վարույթ` Սևակ Վալոդյայի Գևորգյանի կողմից Թալին համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների գանձման հարցի քննության նպատակով:
Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 2024 թվականի դեկտեմբերի 23-ին ներկայացված <<Գույքի նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցնելու, արգելանքները վերացնելու և կատարողական վարույթը կարճելու մասին>> 2024 թվականի հոկտեմբերի 04-ի որոշման՝ Սևակ Վալոդյայի Գևորգյանը ամբողջությամբ կատարել է վարչական ակտի պահանջը։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն` վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Սևակ Վալոդյայի Գևորգյանի նկատմամբ 2023 թվականի սեպտեմբերի 04-ի որոշմամբ հարուցված թիվ 1137-Ա վարչական վարույթը կարճել:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Թալինի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում կամ դատական կարգովՙ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան`<< Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 70-րդ, 71-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով: