15.04.2025թ-ին Սասուն Մկրտիչի Գասպարյանը դիմել է Թալինի համայնքապետարան, իր կողմից վարձակալած 02-103-0210-0231 կադաստրային ծածկագրերով, 2,86 հա մակերեսով հողամասի վարձակալության մասին՝ ՀՀ կադաստրի կոմիտեի Թալինի սպասարկման գրասենյակում 25․11․2013թ-ին կնքած պայմանագրերը լուծելու համար: Նշված հողամասի նկատմամբ իրականացված է վարձակալության իրավունքի պետական գրանցում՝ ըստ վերոնշյալ պայմանագրի։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ հոդվածների 1-ին կետերով, 469-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Սասուն Գասպարյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Լուծել Սասուն Մկրտիչի Գասպարյանի և Վ․Բազմաբերդ բնակավայրի ղեկավարի միջև 25․11․2013թ-ին կնքված անշարժ գույքի վարձակալության մասին պայմանագրերը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: