Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 107-րդ և 186-րդ հոդվածների 1-ին մասերով, հիմք ընդունելով «Թալինի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի 2026թ.-ի հուլիսի 22-ի N22 զեկուցագիրը,
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1.Սույն թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 22-ը՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված «Թալինի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատանքները դադարեցնել և աշխատակիցներին հայտարարել պարապուրդ՝ բացառությամբ տնօրենի և օժանդակ բանվորի:
2.Աշխատողների աշխատանքի վարձատրությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով։
3.Երեխաների ծնողներին տեղեկացնել պարապուրդի մասին։ 4.Պարապուրդի ժամանակահատվածի համար ծնողական վճար չգանձել։