Այսօր: Երեքշաբթի, 18 Մարտի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 167
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



13 մարտի 2025 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԽՃՈՒՂԻ, 1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ, 1-ԻՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈւՑՎԱԾ ՇԻՆՈւԹՅՈւՆԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 18.05.2006թ. N-731-Ն որոշումը, Հովհաննես Ստեփանյանի կողմից 13․06.2024թ-ի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Հովհաննես Ստեփանյանի կողմից Թալին համայնքի, Արագածավան բնակավայրի Հոկտեմբերյան խճուղի, 1-ին փակուղի, 1-ին շինություն հասցեում 02-016-0035-0657 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող և բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 55,21քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունը՝ հացատունը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, և պարիսպը չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․Կառուցապատող Հովհաննես Ստեփանյանի կողմից Արագածոտնի մարզ, Թալին համայնք, Արագածավան բնակավայրի Հոկտեմբերյան խճուղի, 1-ին փակուղի, 1-ին հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-016-0035-0657 ծածկագրով 55,21քմ բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված ընդհանուր՝ 41,93քմ արտաքին մակերեսով շինությունը՝ ն/թ 40,57քմ հացատունը և 1,36քմ պարիսպը ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Հովհաննես Ստեփանյանի սեփականություն և
-հողի արժեքը՝ 55,21քմ x 514,8 =28422 (քսանութ հազար չորս հարյուր քսաներկու) ՀՀ դրամ:
-շինության արժեքը՝ 41,93 քմ x 1748 =73294 (յոթանասուներեք հազար երկու հարյուր ինսունչորս) ՀՀ դրամ:
-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր`71650 (յոթանասունմեկ հազար վեց հարյուր հիսուն) ՀՀ դրամ,
-ընդամենը`173366(մեկ հարյուր յոթանասուներեք հազար երեք հարյուր վաթսունվեց) ՀՀ դրամով օտարել Հովհաննես Ստեփանյանի։
2․Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner