Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետութան օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Թալին համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է`
1․Ազատել գյուղատնտեսական նշանակության հողերի վարձավճարների գծով առաջացած տույժերից այն վարձակալներին, ովքեր մարել են ապառքը կամ կմարեն եռամսյա ժամկետում ամբողջությամբ։ 2․Թալինի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի վարձակալության հաշվառման բազայում կատարել վարձավճարների վերահաշվարկ։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |