Համայնքի ղեկավարի նախագահությամբ, համայնքապետարանի ղեկավար կազմի և ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքում իրականացվող աշխատանքների կատարման ընթացքն ու որակը, ինչպես նաև արդեն ավարտված ծրագրերի արդյունքներն ու դրանց համապատասխանությունը սահմանված չափանիշներին։
Համայնքի ղեկավարը կարևորեց Թալին քաղաքում և համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվող բարեկարգման, կանաչապատման և մաքրման աշխատանքների շարունակական բնույթը՝ ընդգծելով դրանց բարձր որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը։
Խորհրդակցության ավարտին ոլորտային պատասխանատուներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքների ժամանակին, պատշաճ և բարձր որակով կազմակերպման և իրականացման նպատակով։
|