Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով «ՊիՎիԷմ» ՍՊԸ-ի 17.11.2023թ-ի N «23/005-ԳՆ» եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրի սեփականություն հանդիսացող ոռոգման համակարգը (1500 գծ երկարությամբ, 522մմ տրամագծով, 6 մմ պատի հաստությամբ երկաթյա խողովակաշարը) աճուրդ վաճառքով օտարելու և սահմանել մեկնարկային գին 38,170,000 (երեսունութ միլիոն մեկ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ (կամ միավոր գծմ արժեքը 25,446 ՀՀ դրամ): 2.Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու 14.07.2023թ-ի N 92-Ա որոշումը: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |