Այսօր: Չորեքշաբթի, 19 Օգոստոսի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 405
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1561-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 օգոստոսի 2026 թվականի N 1561-Ա

ԱՆՉԱՓԱՀԱՍ ԱՐԱՄԱՅԻՍ ՎԻԳԵՆԻ ԳԱԼԻՄՈՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՇԱՅԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ԽՆԱՄԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ և 37-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 135-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշմամբ հաստատված՝ խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 9-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ, հաշվի առնելով անչափահաս Արամայիս Վիգենի Գալիմովի լավագույն շահը, նրա խնամքի և դաստիարակության շարունակականությունը, Հայաստանի Հանրապետությունում երեխայի կրթությունը, առօրյա խնամքը, ինչպես նաև իրավունքների և շահերի պատշաճ ներկայացումն ապահովելու անհրաժեշտությունը, հիմք ընդունելով Սուսաննա Սաշայի Հակոբյանի՝ 2026 թվականի հուլիսի 27-ին Թալինի համայնքապետարան մուտքագրված թիվ 056/3093 դիմումը և կից փաստաթղթերը, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունը և Թալինի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2026 թվականի օգոստոսի 13-ի նիստի թիվ 13/26 արձանագրությունը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Անչափահաս Արամայիս Վիգենի Գալիմովի՝ ծնված 2018 թվականի դեկտեմբերի 28-ին, ծննդյան վկայական՝ II СП N 648235, նկատմամբ սահմանել խնամակալություն։
2.Սուսաննա Սաշայի Հակոբյանին՝ ծնված 1975 թվականի նոյեմբերի 18-ին, նույնականացման քարտ՝ 020043816, տրված 2025 թվականի դեկտեմբերի 24-ին՝ 054-ի կողմից, նշանակել անչափահաս Արամայիս Վիգենի Գալիմովի խնամակալ։
3.Սուսաննա Սաշայի Հակոբյանին՝ որպես խնամակալ, անչափահաս Արամայիս Վիգենի Գալիմովի նկատմամբ իր իրավունքներն ու պարտականություններն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ելնելով երեխայի լավագույն շահերից։
4.Թալինի համայնքապետարանի աշխատակազմին՝ օրենքով սահմանված կարգով Սուսաննա Սաշայի Հակոբյանին իրազեկել սույն որոշման ընդունման մասին և նրան տրամադրել որոշման պատճենը։
5.Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Թալին համայնքի ղեկավարը։ 6.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում։ 7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման մասին Սուսաննա Սաշայի Հակոբյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 217
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner