Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշումը, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգ»-ի պահանջները, 06 ապրիլ 2026 թվականի «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը՝ ծածկագիր 2026YLRPGP, նկատի ունենալով, որ ինքնակամ շինությունների՝ հարթակի և լողավազանի պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.Թալին համայնք Ագարակավան բնակավայր 5-րդ փողոց 10 հուշարձան հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-005-0055-0002 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0․26839 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված ընդհանուր 338․96քմ մակերեսով շինությունները` լողավազանը - 235․42քմ և հարթակը -103․54քմ ճանաչել օրինական գույք, որպես համայնքի սեփականություն։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: