Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 80-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով համայնքապետարանի մրցութային հանձնաժողովի 07․05․2024թ-ի թիվ 4 արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի Պարտիզակ բնակավայրի 02-089-0120-0019 ծածկագրի տակ գտնվող գյուղատնտեսական նշանակության, 16,3068 հա արոտավայր գործառնական նշանակությամբ հողամասը վարձակալության իրավունքով, 5 տարի ժամկետով, տարեկան 205500 (երկու հարյուր հինգ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ վարձավճարով օգտագործման տրամադրելու «ԱՐՄԳՐԻՆ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ին։
2.Համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսերը' 13000 (տասներեք հազար) ՀՀ դրամ գանձել վարձակալից։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: