Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախագահությամբ կայացավ աշխատանքային խորհրդակցություն՝ համայնքապետարանի ղեկավար կազմի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան աշխատանքային տարին ամփոփող զեկուցումներով, ներկայացրեցին 2024 թ․ ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները, կատարված նախագծերը և առկա խնդիրները։
Քննարկվեցին առողջապահական, սոցիալական, իրավաբանական, մշակութային, քաղաքաշինական, գյուղատնտեսական, զարգացման ծրագրերի ոլորտներում իրականացված տարաբնույթ աշխատանքները։ Մանրամասնվեցին համայնքապետարանի փաստաթղթաշրջանառությանը և բնակիչների դիմումներին։
Տարվա ամփոփմանը զուգահեռ, քննարկվեցին համայնքի ամանորյա միջոցառումների կազմակերպման հարցերը։
Հանդիպումը եզրափակվեց առաջիկա անելիքների և երկարաժամկետ նպատակների մասին նախաձեռնությունների քննարկումներով։
|