Քննարկվեցին համայնքի տարբեր հատվածներում իրականացվող մաքրման, լուսավորության ցանցի արդիականացման, համայնքի արտաքին տեսքի բարելավմանն ուղղված աշխատանքների և կոմունալ բնույթի այլ գործերի ընթացիկ խնդիրները։ Համայնքի ղեկավարը շեշտեց աղբահանության և տարածքների մաքրման աշխատանքների կանոնավոր իրականացման կարևորությունը, հատկապես՝ տոնական օրերին հանրային վայրերում մաքրությունը պահպանելու նպատակով։
Խորհրդակցության ավարտին Տավրոս Սափեյանը շեշտեց, որ տոնական շրջանը ոչ միայն ուրախության, այլև կազմակերպվածության և պատասխանատվության ժամանակաշրջան է։ Նա հորդորեց բոլոր պատասխանատուներին ապահովել պլանավորված աշխատանքների որակյալ կատարումը՝ տալով համապատասխան հանձնարարականներ։