Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն՝ «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, հիմք ընդունելով անկախ որակավորում ունեցող չափագրողի կողմից տրված 2026QJSDAB ծածկագրով չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Կատարել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ք․Թալինում գտնվող 02-003-0021-0300 կադաստրային ծածկագրով հողամասի սահմանների ուղղում։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։