Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3- րդ կետի, ՀՀ կառավարության 12․04․2001 թ-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 231 կետի 2-րդ պարբերության պահանջներով, հիմք ընդունելով համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 11.02.2025 թ-ի թիվ 6 արձանագրությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Թալին համայնքի Մաստարա բնակավայրի 02-069-0013-0038 ծածկագրի տակ գտնվող 0,2294 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը սեփականության իրավունքով՝
__ հողի արժեքը- 626,300 /վեց հարյուր քսանվեց հազար երեք հարյուր / ՀՀ դրամ,
__համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր-48,000 /քառասունութ հազար / ՀՀ դրամ,
__ընդամենը՝ 674,300 /վեց հարյուր յոթանասունչորս հազար երեք հարյուր / ՀՀ դրամով օտարել Վոլոդյա Ռազմիկի Գևորգյանին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: