Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 16
 
Համար 16Ամսաթիվ 07/04/2025 09:00
Վարող ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ
ՏեսակԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցություն ղեկավար կազմի հետ
Բովանդակություն *
Աշխատանքային շաբաթվա մեկնարկ․
Այսօր՝ համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախագահությամբ, Թալինի համայնքապետարանում կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Քննարկմանը մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմը, ինչպես նաև ստորաբաժանումների ղեկավարները։
Խորհրդակցությունը մեկնարկեց տոնական շունչով․ համայնքի ղեկավարը շնորհավորեց կանանց՝ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ՝ մաղթելով ամենայն բարիք։
Այնուհետև քննարկվեցին մշակութային ու կրթական ոլորտներին առնչվող մի շարք առանցքային հարցեր՝ մշակութային միջոցառումների կազմակերպում, սպորտային նախաձեռնությունների իրականացում, ինչպես նաև ՀՈԱԿ-ների գործունեության վերանայում։
Զրույցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց սոցիալական և առողջապահական խնդիրներին, բնակիչների դիմումներին, ինչպես նաև քաղաքաշինական ծրագրերին, իրավաբանական և ֆինանսական հարցերին։ Լայն քննարկումներ անցկացվեցին սուբվենցիոն ծրագրերի և համայնքային միջոցներով իրականացվող մանր և խոշոր աշխատանքների վերաբերյալ, քարտեզագրվեցին առաջիկա անելիքները։
Խորհրդակցության ավարտին քննարկվեցին նաև համայնքապետարանի փաստաթղթաշրջանառության կազմակերպմանն ու արդյունավետությանը վերաբերող մի շարք աշխատանքային հարցեր։ Նիստի ընթացքում ընդգրկված բազմաթիվ այլ հարցեր ևս հանգամանալից ներկայացվեցին, քննարկվեցին և պարզաբանվեցին։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner